Չիլիում անվճար ուսուցում պահանջող ուսանողների ցույցը անկարգությունների է վերածվել, 60-ից ավելի մարդ ձերբակալվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ցույցին մասնակցել է մոտ 20 հազար ուսանող: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր եւ փայտեր նետել ոստիկանների վրա, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել եւ ջրցան մեքենաներ: Ցուցարարները բարիկադներ են ստեղծել եւ հակահարված հասցրել իրավապահներին:
Այս կապակցությամբ ներքին գործերի եւ անվտանգության նախարար Անդրես Չադվիկը քննադատել է ցուցարարներին եւ պաշտպանել իրավապահ մարմինների գործողությունները:
Նշենք, Չիլիում ուսանելու համար շատ ուսանողներ ստիպված են լինում մինչեւ 60 հազար դոլար վարկ վերցնել, որը հետո մարում են դիպլոմն ստանալուց հետո երկար տարիների ընթացքում:































