Տանզանիայի ամենամեծ քաղաքում, Դար էս-Սալամեում, այսօր՝ մարտի 29-ին, 16 հարկանի շենք է փլվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, զոհվել է առնվազն 2 մարդ, եւս 17-ը՝ վիրավորվել է: Ոստիկանությունում համարում են, որ շենքի փլատակների տակ մարդիկ են մնացել:
Անհայտ կորած է համարվում մոտ 45 մարդ: Նրանք ոչ հեռու գտնվող մահմեդական հոգեւոր դպրոցի՝ մեդրեսեի, աշակերտներն են, շինարարներն ու հարեւան շենքերի բնակիչները: Տեղեկություններ կան, որ փլատակների տակ մնացածները կապ են հաստատում բջջային հեռախոսների միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն:
Աֆրիկայի արեւելյան ափրին գտնվող Դար էս-Սալամ քաղաքը մայրցամաքի այդ հատվածի ամենախոշոր նավահանգիստն է: Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ կես մլն մարդ:



























