Փետրվարի 18-ին Գերմանիայի Լյուդվիգսվահենե քաղաքում 23-ամյա մի երիտասարդ տեխնիկական ուսումնարանի մի ուսուցչի է սպանել։

Հանցագործն արդեն ձերբակալված է եւ ոչ մի դիմադրություն ցույց չի տվել։

Ուսումնարանի շենքը շրջափակվել է, մարդիկ՝ տարհանվել։ Աշակերտներին եւ նրանց ծնողներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։ Այլ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չկան։

Ուսուցիչը սպանվել է դանակի հարվածից։ Որոշ ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին տարածել, որ շենքի ներսում կրակոցներ են հնչել։