Ռիգայի ծովածոցում երկու սառցաբեկոր են առանձնացել, եւ այժմ դրանց վրա դեպի ծովածոցի խորքն են լողում 500 մարդ, հայտնում է Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայությունը:
Մայորիի շրջանում սառցաբեկորներից մեկի վրա կա 43 մարդ, Վակարբուլիի շրջանում՝ 500 մարդ: Ձկնորսներից բացի, սառցաբերկորների վրա կան կանայք եւ երեխաներ:
«Մենք համակարգում ենք փրկարարական գործողությունը: Մասնակցում են ռազմածովային ուժերի նավերը եւ ուղղաթիռներ: Սառցաբեկորներին ոչ միայն ձկնորսներ են, այլեւ սառույցի վրա պարզապես զբոսնող մարդիկ, այդ թվում՝ ամբողջ ընտանիքներ: Սառցաբեկորը դեպի խորքն է լողում, սակայն մենք հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի եւ ոչ ոք չի տուժի», — պատմել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, հաղորդում է gazeta. ru-ն:
Սկսվել է փրկարարական գործողությունը՝ ուղղաթիռների եւ ռազմածովային ուժերի մասնակցությամբ: Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են ուժեղ ալիքները:




























