Տիբեթում մարտի 29-ին տեղի ունեցած սողանքի հետեւանքով փլատակների տակ 83 մարդ է մնացել:

Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, սողանքը եղել է առավոտյան ժամը 6-ին, մայրաքաղաքային շրջանի Մեջոկունգար գավառում, որտեղ գտնվում են Ոսկու չինական կորպորացիայի հանքերը: Նախնական տվյալներով, սողանքի երկարությունը կազմել է 3 կմ, իսկ թափված զանգվածի ծավալը` 2 մլն խմ:

Փրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան հազար մարդ: Փրկարարներին օգնում են 15 վարժեցրած շներ, տեխնիկա: Աշխատանքները տարվում են ծովի մակերեւույթից 4,6 հազար մետր բարձրության վրա: