Մարմնավաճառուհին, ով համացանցում հայտնի է Ջեմմա մականունով, իր էսկորտ ծառայությունները գովազդել է Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունում գտնվող եկեղեցիներից մեկում: Նա մերկ լուսանկարվել է խորանի ֆոնին:

Գուդնսթոուն գյուղի եկեղեցու քահանա Բարդուղիմեոսը այսպես է մեկնաբանել այդ միջադեպը. «Մարմինը հրաշալի բան է, սակայն անհրաժեշտ է իմանալ ճիշտ ժամանակն ու տեղը այն ցուցադրելու համար»:

Համացանցում հրապարակված լուսանկարներից մեկում 22-ամյա մերկ աղջիկը պատկերված է խորանի առջեւ ծնկի իջած: Մարգիտ քաղաքի բնակչուհին սիրում է մերկ լուսանկարվել նաեւ XII դարի տապանաքարերի ֆոնին:

Որեւէ տեղեկություն չկա, թե արդյոք այդ արարքների համար Ջեմմային որեւէ պատիժ հասնում է, թե՝ ոչ: