ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից փետրվարի 17-ին հայտնաբերվել է նախկինում հետախուզման մեջ գտնվող 6 անձ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայություից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերված հետախուզվողներից մեկը ձերբակլավել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, երեքը` խուլիգանության, մեկը` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ մեկը` ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վիրավորանք):