Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն ընդդիմության կողմնակիցներին համարել է «Հիտլերի ժառանգորդներ», հաղորդում է AFP-ն: Մադուրոյի կարծիքով` ընդդիմությունից նախագահի միասնական թեկնածու Էներիկե Կապրիելեսը եւ նրա կողմնակիցները «անհանդուրժողականության արշավ» են ծավալել` քննադատելով Վենեսուելայում կուբացի բժիշկների ներկայությունը, ինչպես նաեւ հարձակվելով իրեն սատարող մշակույթի գործիչների վրա:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին: