Ֆրանսիայում վախճանվել է բասկերի ԷՏԱ խմբավորման նախկին առաջնորդ Խավիեր Լոպես Փենյան: 54-ամյա Փենյան մահացել է հիվանդանոցում, ստի կաթվածից: Այդ տեղեկատվությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: Միաժամանակ DPA գործակալությունը հայտնում է, որ Փենյան սրթի կաթված էր ստացել դեռ մարտի 11-ին բանտում եւ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Փենյան ձերբակալվել էր 2008 թ-ին, Իսպանիայի անվտանգության ծառայությունը նրան որոնում էր դեռ 1983 թ-ից: Հաղորդվում էր, որ ԷՏԱ-ում նա պատասխանտու էր ահաբեկիչների նախապատրաստման եւ նրանց զենքով մատակարարելու հարցերի համար:




























