Չինաստանում H7N9 վիրուսից մահվան առնվազն երեք դեպք է գրանցվել: Ախտորոշումը հաստատվել է ոչ միայն բժիշկների, այլեւ լաբորատոր փորձաքննության արդյունքում: Մասնագետները նշում են, որ նախկինում վիրուսի այդ տեսակը երբեք մարդկանց չի փոխանցվել: Ոչ Չինաստանում, ոչ այլ երկրներում H7N9-ի դեմ պատվաստանյութ չկա, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանում թռչնագրիպի բռնկում էր արձանագրվել անցած տարվա ամռանը: Վիրուսը փոխանցվում է հիվանդ թռչունների հետ ուղիղ կամ անուղղակի շփման միջոցով:




























