Torrents.ru դոմենը աշխատանքը դադարեցրել է փետրվարի 18-ին։ Դոմենի սպասարկումը դադարեցնելու մասին պահանջ է ներկայացրել Մոսկվայի Չերտանովո շրջանի դատախազությունը։ Այս մասին հաղորդել են .ru զոնայում դոմենների գրանցման «Ру-Центр» ընկերության մամուլի ծառայությունում։ Այժմ փակված կայքի պարունակությունը տեղակայվել է նորաբաց rutracker.org կայքում։
Torrents.ru-ն, ինչպես նաեւ նմանատիպ այլ կայքերը, բազմիցս խնդիրներ են ունեցել հեղինակային իրավունքները ոտնահարելու պատճառով։ Կայքում տեղադրված են ավելի քան մեկ միլիոն ֆայլեր, այդ թվում ֆիլմեր, գրքեր, ծրագրեր, որոնք հնարավոր է անվճար բեռնել համակարգիչ։
Torrents.ru-ն ռուսաստանյան ամենամեծ տորենտ թրեքերն է, ունի ավելի քան 4 մլն ակտիվ օգտագործող։




























