Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող գովազդային վահանակներ են տեղակայվել Ֆոքսբորոյում, Քեմբրիջում եւ Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։
Ամենամյա գովազդային վահանակները՝ հովանավորել են Խաղաղության Արվեստ, կազմակերպությունը (Peace of Art, Inc.) www.peaceofart.org եւ Դանիել Վարուժան ՀեՃինեանը:
Երեք հսկա գովազդային վահանակներ 10x30 ոտնաչափ եւ մյուսները 11x27 ոտնաչափ, նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վահանակներից առաջինը 10x30 ոտք այժմ գտնվում է Ֆոքսբորոյում (Մասաչուսեթս) տեղակայված է «Ժիլետ մարզադահլիճի եւ «Պետրիոտ Պլեյսի հարեւանությամբ, հստակորեն տեսանելի բոլորի համար:
Երկրորդ գովազդային վահանակը տեղակայված է Ուոթերթաուն (Մասաչուսեթս), Հայկական համայնքի սրտում (
Երրորդը տեղակայված է դեպի Քեմբրիջ, Բոստոն, եւ Սամրվիլ տանող եւ բերող դարբասաշեմքի միջեւ, Քեմբրիջ փողոցի վրա Lechmere կայարանի եւ խոշոր առեւտրական կենտրոնների մոտ։ Ունի, բարձր երթեւեկություն ինչպես նաեւ բարձր տեսանելիություն, Քեմբրիջ (Մասաչուսեթս)։
Խաղաղության արվեստի կազմակերպության Դանիել նախագահ եւ հիմնադիր Վարուժան Հեճինեանն ասել է. «Այս վահանակներով հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ դատապարտել հանցագործներին: 98 տարի է անցել, բայց 1915 թ. սարսափելի իրադարձությունների արյունոտ ձեռնահետքերը, դրոշմվել են աշխարհի պատմության էջերի վրա երբ 1,5 միլիոն հայեր կորցրին իրենց կյանքը»:




























