Իրաքի Թիքրիթ քաղաքում պայթյունի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այդ մասին այսօր հայտնել է ազգային ՆԻՆԱ գործակալությունը:
Ահաբեկիչների թիրախը եղել է Սալահ-էդ-Դին նահանգի կենտրոնական ոստիկանատունը: Առակ տեղեկատվության համաձայն, շինությունը լուրջ վնասվածքներ է ստացել: Ուժայիններն արգելափակել են պայթունի շրջանը, մինչ շտապօգնության մեքենաները հանում էին տուժածներին:
Անցած ուրբաթ Իրաքում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Հինգ իրաքցիներ սպանվել եւ 70-ը վիրավորվել էին Քիրքուքում` շիական մզկիթի մոտ ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով: Տուժածների թվում Մեծ այաթոլլա Ալի աս-Սիստանիի ներկայացուցիչն է եղել:




























