Քերոլայն Քենեդին կդառնա Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանը: ԱՄՆ-ի 35-ամյա նախագահ Ջոն Քենեդու եւ նրա կին Ժակլինի միակ դստեր բարձր դիվանագիտական պաշտոն ստանալու մասին վաղուց է խոսվում: Եվ ահա այդ տեղեկությունը հաստատվում է: 

Քերոլայն Քենեդու՝ Տոկիո ուղեւորվելու եւ այնտեղ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը գլխավորելու մասին հայտնել է Washington Post հրատարակչությունը: Քենեդին ինքը  դեռ չի հաստատել: 

2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 55-ամյա գրողը եւ իրավաբանն ակտիվ սատարել էր պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի թեկնածությունը: Նա նաեւ հավակնում էր սենատորի պաշտոնին, սակայն հետո հանել էր իր թեկնածությունը, հաղորդում է Vesti.ru-ն:

Հաղորդվում է, որ Քերոլայն Քենեդու ամուսինը` Նյու Յորքում դիզայներական ընկերություն ունեցող Էդվին Շլոսբերգը, կնոջ հետ Տոկիո չի տեղափոխվելի: