Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հետաձգել է երկուշաբթի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները` տնային պայմաններում բուժման կուրս անցնելու նպատակով, հայտնել է Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիան:
Ըստ փոխնախագահի`նման վճիռ էր կայացվել, երբ նախորդ կիրակի բժիշկները զննել էին նախագահին եւ նրա մոտ շնչառական համակարգի խնդիրներ հայտնաբերել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սակայն Գարսիան չի հստկեցրել ախտորոշումը: Սպասվում է, որ Մորալեսը աշխատանքի կանցնի երեքշաբթի ուշ երեկոյան կամ չորեքշաբթի: Անցյալ անգամ Բոլիվիայի 53-ամյա նախագահը բժշկական օգնության էր դիմել 2012թ. մարտին: Ըստ նախագահի` իր առողջական խնդիրները կապված են գերհոգնածության եւ սխալ սնվելու հետ:




























