Զինված անձինք հարձակում են գործել են Իրաքի արեւմուտքի անապատում գտնվող Աքքաս գազի հանքահորի վրա: Reuters-ը հաղորդում է, որ գրոհայիններն սպանել են տեղի երեք աշխատակցի եւ առեւանգել եւս երկուսին: Բացի դրանից, նրանք այրել են ճամբարը, որտեղ բնակվում էին հանքի աշխատակիցները:
Գործակալությունը նշում է, որ հարձակոմը կարող է կապված լինել Սիրիային սահմանակից լինելու հետ: Հարձակման պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել, հաղորդում է Lenta.ru-ն:
Աքքասի հանքարդյունահանմամբ զբաղվում է Կորեայի Korea Gas Company (KOGAS) ընկերությունը: Ներկայումս հանքավայրից գազ չի արդյունահանվում: Ըստ մերձակա քաղաքի քաղաքապետի` գրոհայինները եկել են մեքենաներով եւ սպանել ինժեներին եւ երկու աշխատակցի:




























