Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում իրավապահները ձերբակալել են դաշնային հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Կոբա Ձիձիշվիլիին: Այս մասին «Ինտերֆաքս-հարավ»-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Հարավային դաշնային օկրուգի վարչությունից:

«Կոբա Ձիձիշվիլին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Կոբա Կրանսոդարսկի», ձերբակալվել է ապրիլի 1-ին, Կրասնոդարի Լենին ավանում»,-ասել է աղբյուրը: Ոստիկանները Ձիձիշվիլիին ձերբակալել են մի շարք ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նա հետախուզման մեջ էր գտնվում կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում ավազակային հարձակում գործելու մեղադրանքով:

«Կոբա Կրասնոդարսկին» ներկայումս քննչական մեկուսարանում է եւ վճռվում է նրա խափանման միջոցի ընտրության հարցը: