Իսպանական Լինարեսում կայացել է շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրը, որին մասնակցում է նաեւ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը։ Հերթական տուրի շրջանակներում Արոնյանը հանդիպել է Բորիս Գելֆանդի հետ եւ խաղն ավարտել խաղաղ ելքով։

Մյու պարտիաներում Վեսելին Թոփալովը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ ադրբեջանցի Վուղար Հաշմիմովը պարտության է մատնել Ֆրանսիսկո Վալյեխոյին։

3,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թոփալովը, իսկ Արոնյանը, Գրիշչուկն ու Հաշիմովը 2,5-ական միավորով կիսում են 2-4-րդ տեղերը։