Փետրվարի 22-ից 25-ը Անկարայում կայանալու է բարձր մակարդակով ռազմական երկխոսություն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ:
Եռօրյա նիստի ընթացքում, ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, քննարկվելու են երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ ադրբեջանա-թուրքական նախորդ ռազմական երկխոսությունը բարձր մակարդակով կայացել է 2008թ. դեկտեմբերին, Բաքվում:




























