Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ` ծանոթանալու օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրի շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Համալիրն սկսել է կառուցվել 2008 թվականին եւ շահագործման կհանձնվի 2011 թվականին, որից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղեւոր:
Նախագահը շրջել է նաեւ արդեն շահագործվող մեկնման եւ ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին եւ ուղեւորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը:



















