Թուրքիայի Վանի նահանգի Երեխաների եւ երիտասարդների կենտրոնը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։

Թուրքական Medya73-ի փոխանցմամբ՝ Երեխաների եւ երիտասարդների կենտրոնը Վանի փողոցներում առեւտուր անող երեխաներին հավաքել է եւ նրանց համար արվեստների դասընթացներ է կազմակերպել։ Օրինակ՝ երեխաները արդեն կարողանում են տարբեր նյութերից պատրաստել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։