Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեն հայտարարել է, որ թիմում նորմալ աշխատանքային մթնոլորտ է տիրում, եւ ֆուտբոլիստները բացարձակապես չեն ընկճվել Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից։

«Բոլոր խաղերում հաջող հանդես գալու համար թիմը բավականին ուժեղ է։ Չնայած, որ վնասվածքներ կան։ Լուրեր են պտտվում, որ մենք կասկածում ենք մեր ուժերի վրա, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Շատերը կուզեին, որ մենք պարտվեինք, իսկ այժմ էլ ուզում են, որ կասկածենք մեր ուժերի վրա։ Բայց թիմը լավ է խաղում, եւ մենք կրկին կհաղթենք»,- ասել է ֆուտբոլիստը։