Լիբանանի արտգործնախարար Ալի Շամին ընդունել է Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ փոխադարձ հետքրքրություններին առնչվող հարցեր։

Ալի Շամին հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Բեյրութի դիրքորոշումը չի փոխվել, քանի որ Լիբանանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ։ Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու միջազգային ջանքերը։