ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ձգտում են ղարաբաղյան հակամարտության կայուն եւ երկարաժամկետ լուծման հելսինկյան սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների պահպանմամբ: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել է ԱՄն պետքարտուղարի ատաքին քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսը, որը ներկայումս այցով գտնվում է Բաքվում:

«իմ գործընկեր, դեսպան Բրադկեն ղեկավարում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը: Նախագահ Օբաման եւ տիկին Քլինթոնը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մինսկի խմբի ջանքերին՝ անվտանգության եւ կայունության հաստատման գործում»,- նկատել է Բեռնսը:

Նրա խոսքով, միայն խաղաղությունը, կայունությունն ու հանդուրժողականությունը կօգնեն Կովկասյան տարածաշրջանում:

«Մենք նաեւ հուսով ենք, որ ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների հարգումը դրական ազդեցություն կունենան երկրի եւ տարածաշրջանի վրա: Մենք շարունակում ենք ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ: ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ կան ամուր բարեկամական հարաբերություններ»"- ընդգծել է ԱՄն պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը նախօրեին եղել է Թուրքիայում, որտեղ կայացել է նրա հանդիպումը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: