Այս տարվա սկզբից աշխարհում 59 լրագրող է զոհվել: Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների մոնիթորինգ անցկացնող «Press Emblem Campaign» միջազգային կազմակերպության փոխանցմամբ՝ միայն Ռուսաստանում տարվա սկզբից զոհվել է 5 լրագրող, այդ թվում`Հյուսիսային Կովկասում զոհված ռուսաստանյան լրագրող Նատալյա Էստեմիրովան:
Ի դեպ` նշված ցուցանիշով «առաջատար» է Մեքսիկան, որտեղ նարկոմաֆիայի զոհ են դարձել 7 լրագրող: Մեքսիկային հաջորդում է Պակիստանը, որտեղ ահաբեկիչների գործողությունների հետեւանքով զոհվել է հինգ լրագրող: Իրաքում, Ֆիլիպիններում եւ Սոմալիում տարվա սկզբից 5 լրագրող է զոհվել:
Լրագրողական գործունեության համար մահացու վտանգավոր են ճանաչվել նաեւ Գազան, Հոնդուրասը, Կոլումբիան, Աֆղանստանը, Նեպալը, Շրի-Լանկան, Վենեսուելան, Ինդոնեզիան, Քենիան, Ղրղզստանը եւ Մադագասկարը:
PEC-ը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին վճռական քայլեր ձեռնարկել լրագրողների հանդեպ իրականացվող արյունալի սպանդին վերջ տալու համար: Չնայած կազմակերպության նախագահ Հեդայաթ Նաբիի կարծիքով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դեռեւս անզոր է լրագրողներին պաշտպանել բռնություններից:



















