Գյումրիում նախօրեին՝ փետրվարի 18-ին տհաճ դեպք է գրանցվել հարսանիքներից մեկի ժամանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 18-ին, ժամը 23.15-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել խնջույքի մասնակցած մի խումբ քաղաքացիներ։
Պարզվել է, որ նույն օրը, Ղանդիլյան փողոցի թիվ 25 հասցեում գտնվող, 1973թ. ծնված Սուրեն Մ.-ին պատկանող «Նաիրի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որտեղ հրավիրված քաղաքացիներից 32-ը, այդ թվում՝ նաեւ հարսնացուն, թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։




























