Դեկտեմբերի 20-ին առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Վլադիվոստոկի մանկապարտեզներից մեկում։
Նախքան հրշեջների ժամանումը մանկապարտեզի ղեկավարությունը երեխաներին տեղափոխել է անվտանգ վայր։ Շենքից դուրս բերվել 96 երեխա եւ 7 մեծահասակ։ «Интерфакс»-ի հաղորդմամբ, ոչ մեկի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։
Հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ 12 րոպե անց հրդեհը տեղայանցվել է։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փորձագետներ, ովքեր պարզում են հրդեհի պատճառները եւ վնասի չափը։




























