Իրաքում քրեական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ոստիկանական բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման գործով մեղադրվող երեք մարդու նկատմամբ: Մեղավորները մահապատժի կենթակվեն:

Ահաբեկչությունն իրականացվել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին: Վասիտ նահանգում պայթյունի հետեւանքով 12 մարդ է զոհվել, հայտնում է «Պրավդա.ռու»-ն:

Անցյալ շաբաթվա վերջին Իրաքում յոթ այլ մահապատիժներ են իրականացվել ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար:

«Կոմսոմոլսակայա պրավդա»-ն` վկայակոչելով  Amnesty International-ը, հաղորդել է, որ Իրաքը մահաատիժների թվով երրորդ տեղում է: Անցյալ տարի երկրում մահապատժի են ենթարվել նվազագույնը 129 մարդ: Այս առումով առաջին տեղում է Չինաստանը, երկրորդն Իրանն է: