Փետրվարի 26-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի հանձնաժողովների նիստը, որը զատելու է Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի սահմանը։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի հետկոնֆլիկտային կարգավորման հարցերով լիազոր ներկայացուցիչ Բորիս Չոչիեւը։

Նրա հաղորդմամբ, ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի արտգործնախարարության գլխավոր խորհրդական Վադիմ Պոստոնովը։

«Հարավային Օսիայում ստեղծվել է հանձնաժողով, որը սահմանազատելու է Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջպետական սահմանը։ Սրա մասին Վրաստանի իշխանություններին ուղարկվել է համապատասխան նամակ, որտեղ վրացական կողմին առաջարկվում է անմիջապես սկսել աշխատանքները։ Սակայն մեր նամակին չեն պատասխանել»,-նշել է լիազորված անձը։

Չոչիեւի խոսքերով, սա Ռուսաստանի Դաշնության եւ Հարավային Օսիայի պատվիրակությունների առաջին կազմակերպված հանդիպումն է՝ սահմանազատման հարցով։