Այս տարին շատ կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Բրիտանական ոչ կառավարական Links կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը նշել է, թե հակամարտող երկրների կառավարությունները պետք է վճռականություն ցուցաբերեն խաղաղ գործընթացը շարունակելու ուղղությամբ, դուրս գան հանրության մյուս մասին ընդառաջ եւ ստանան նրանց աջակցությունը: Ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ այսպես, թե այնպես ներքին ազդակները վերացել են, եւ գործընթացը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսվել է",- նշել է Սամութը եւ հավելել, թե կարող են լինել այնպիսիք,ովքեր կփորձեն սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, նույնիսկ մինչեւ դրա սկսվելը: