Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչին շնորհավորել է երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Յուշչենկոն հույս է հայտնել, որ Յանուկովիչը, որպես Ուկրաինայի նորընտիր նախագահ, բոլոր ուժերը կներդնի՝ երկրի ներուժը համախմբելու համար։
Նա Յանուկովիչին ցանկացել է, որ վերջինս պաշտպանի երկրի շահերը եւ ժողովրդավարական ավանդույթները։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել էր Վիկտոր Յանուկովիչի՝ երկրի նախագահ ընտրվելու մասին։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ նրա օգտին քվեարկել էր ընտրողների 48.95 տոկոսը։




























