Հայտնի ճարտարապետ, Գեղարվեստի ռուսական ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին Պատվո լեգիոնի շքանշանի է արժանացել։ Այս մասին նրան տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սարկոզիի նամակը Գեղարվեստի ռուսական ակադեմիան ստացել է փետրվարի 19-ին։ Պարգեւատրման օրը դեռեւս հայտնի չէ։
Պատվո լեգիոնի շքանշանը Ֆրանսիայի բարձրագույն պարգեւն է։ Այդ շքանշանին են արժանացել նաեւ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը։




























