Օգոստոսի 2-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն «Նախշ» ՍՊԸ-ի կոմերցիոն ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գագիկ Մաթեւոսյանն Է:

Ի դեպ, նախապես նշվում էր, թե Նոր Հաճնի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը եւս առաջադրելու է իր թեկնածությունը, բայց վերջին պահին նրան ուղղակի արգելել են առաջադրվել: Հիշեցնենք, որ Արմեն Քեշիշյանը 2005թ. սեպտեմբերի 24-ին իր անձնական ատրճանակով սպանել Էր «Արզնի» էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, որը հանդգնել էր առաջադրել իր թեկնածությունը Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններում: