Առաջիկա օրերին տեղի կունենա Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական եռակողմ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով IRIB-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ահմեդ Սալեհին՝ իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Թեեւ նշվում է, որ հանդիպումը կայանալու է Թուրքիայի Էրզրում քաղաքում, բայց հանդիպման ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումը նախատեսված էր 2012-ի նոյեմբերի 28-ին, բայց որոշ պատճառներով այն հետաձգվել էր: Նշենք, որ Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել է Իրանի Ուրմիա քաղաքում, երկրորդը՝ Նախիջեւանում:




























