2009 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի զինվորական կազմավորումներում աճել է հանցագործությունների թիվը կապված դիտավորյալ սպանությունների եւ կանոնադրական հարաբերությունների խախտման հետ: Այս մասին այսօր հայտարարել է զինվորական դատախազ Խանլար Վելիեւը, հանդես գալով հանրապետական զինվորական դատախազության կոլեգիայի նիստում: Նրա խոսքով, նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում: Նշված ժամանակահատվածում զինված ուժերում նվազել է ծառայությունից խուսափելու, զորամասը ինքնակամ լքելու դեպքերը, ինչպես նաեւ դասալքությունը:
Վելիեւը նշել է, որ այդ ժամանակահատվածում նվազել է նաեւ ոչ զինվորական հանցագործությունների թիվը: Զինվորական դատախազության մարմինները հետաքննությունների արդյունքում ապահովել են հանցագործությունների հետեւանքով ստացված նյութական վնասի փոխհատուցման 95,4 տոկոսի վերադարձ:




























