Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում մի բնակիչ` Գյուրքան Քեսերը դիմել է ոստիկանություն, հայտնելով, որ իր տնից 3 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկեղեն են գողացել: Դեպքից երեք օր անց Գյուրքանը տուն մտնելիս տեսնում է դռանը ամրացված տոպրակ, որի մեջ իրենց տնից գողացված ոսկեղենի մեծ մասն էր եւ մի գրություն. «Իմ 1.5 տարեկան աղջիկը հիվանդ է եւ նրա բուժման համար ստիպված գողություն արեցի: Ձեր տնից գողացած ոսկեղենից հասկացա, որ դուք էլ աղջիկ ունեք: Ինձ անհրաժեշտ 5 մատանին վերցել եմ եւ մնացածը ետ եմ վերադարձնում: Խնդրում եմ ինձ ներեք»,-գրված է եղել գողի թողած երկտողի մեջ: