Գիտությունը տնտեսությանը համընթաց զարգացնելու համար 2007 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ստեղծվել է Գիտության պետական կոմիտե, որի ներկայիս նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2010-20 թվականների գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը: Այն սեպտեմբերին ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, այդ ռազմավարությունը կազմելիս հաշվի է առնվել հետխորհրդային երկրների փորձը։
Նշենք, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Գիտության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնում են լինելու մի շարք խնդիրներ, որոնց շարքում առաջնային տեղ են գրավում ԿԳ տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի աճին ուղղված գործողությունները, Գիտության ոլորտի նյութատեխնիկական բազային ենթակառուցվածքների արդիականացումը, հայագիտության ոլորտում հատուկ ծրագրերի մշակումը եւ բոլոր գիտություների համար խաղի միասնական կանոնների ստեղծումը։



















