Փետրվարի 21-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տպարանում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 8.37-ին, մարվել` 9.37-ին: «Կրատան» ՍՊԸ-ին պատկանող տպարանի պահեստում այրվել են թղթի գալարափաթեթներ` 200 քմ մակերեսով: