Ապրիլի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկել 37-ամյա Հրաչյա Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 13-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























