Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է սյանը. առկա է վառելիքի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կատարել են լվացման աշխատանքներ: