Թուրքիայի Արտվին նահանգի Հոպա քաղաքում (համշենահայության կենտրոնում) տեղի կունենա «Կովկասյան ֆիլմերի օրեր» կինոփառատոնը: Այս մասին հայտնում է թուրքական «Zaman» թերթը:
Կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 9-13-ը, որին կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան: Կինոփառատոնին կցուցադրվի 5 լիամետրաժ ֆիլմ: Հայաստանը կներկայացնի հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, իսկ Թուրքիան կներկայացնի Թուրքիայում եւ արտասահմանում բազմաթիվ մրցանակներ ստացած Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը Երեւանում անցկացված «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է հատուկ մրցանակի:




























