Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլում բնակելի շենքերի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով։ «Մենք այնպես ենք արել, որ մարդիկ տան վարձից պակաս գումար վճարելով՝ բնակարանի սեփականատեր են դառնում։ Ցածր եկամուտ ունեցողների համար մենք վաճառում ենք նորակառույց երկու սենյականոց բնակարաններ, որոնց ամսական հիփոթեքային վճարը կազմում է 100 լիրա (26 հազար դրամ)։ Թուրքիայի կառավարությանն առընթեր շինարարական TOKI ընկերությունը 1984-ից մինչեւ 2003 թվականը կառուցել է 43 հազար բնակարան, իսկ մեր՝ իշխանության գալուց հետո 7.5 տարվա ընթացքում կառուցվել է 420 հազար բնակարան»,-նշել է Թուրքիայի վարչապետը։