Ապրիլի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 4 շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի հետեւանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























