Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում բախվել է «Բելառուս» տրակտորի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























