Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է «Հոգեւոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական` երրորդ փուլը:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 17-19-ը Ծաղկաձորում կազմակերպվել է համաժողով` գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության եւ հայրական պատասխանատվության վերաբերյալ, որին մասնակցում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու հայաստանյան թեմերի ներկայացուցիչ քահանա հայրեր եւ ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուներ:
Ծրագիրը կազմակերպվել է Գարեգին Բ-ի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ:




























