Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը 2013 թ. իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից նախատեսում է ստանալ մոտ 6.7 մլրդ դրամի (մոտ 24 մլն դոլար) եկամուտ; ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց ՀՀ ոստիկանության 2013 թ. արտաբյուջետային ծախսերի նախահաշվին:

Ընդհանուր առմամբ՝ ոստիկանության արտաբյուջետային եկամուտները կկազմեն 9.8 մլրդ դրամ, որից 3,1 մլրդ դրամը՝ ապրանքների ու ծառայությունների մատակարարումից, 6,7 մլրդ դրամը՝ տուգանքների կիրառումից: