Բորիս Բերեզովսկիի մահվան գործով հետաքննությունը դադարեցվել է մինչեւ փորձաքննությունների արդյունքները ստանալը: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, հայտարարել է Թեմզ Վելի ոստիկանական շրջանի ներկայացուցիչ Ֆրանսին Ռոդրիգեսը, հայտնում է «Ռոսբալթ»-ը:

«Ներկա պահին գործի մեջ որեւէ առաջընթաց չկա: Մենք դեռ դատաքննիչ գրասենյակից  ակնկալում ենք փորձաքննության արդյունքները»,- ասել է Ռոդրիգեսը, որի խոսքերը մեջբերում են համացանցային լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ օլիգարխի մարմինը հայտնաբերվել է մարտի 23-ին Մեծ Բրիտանիայի իր տան լոգարանում: Փորձաքննությունները հաստատել են, որ նա խեղդամահ է եղել: Բորիս Բերեզովսկիի մահվան հանգամանքների պաշտոնական հետաքննությունը սկսվել է մարտի 28-ին: