Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման 76 դեպք է գրանցվել։

Համաձայն ԼՂ պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական կողմը կրակել է հարավ-արեւելյան, կենտրոնական, հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում։ Հրադադարի խախտման դեպքեր ամենաշատը նկատվել են հարավային եւ հարավարեւելյան շփման գծերում։ Միայն փետրվարի 14-ից 15-ը Հորադիզի ուղղությամբ կրակ է բացվել 17 անգամ։

Շնորհիվ ԼՂՀ Պաշտպանական բանակի ձեռնարկված պատասխան գործողությունների՝ թշնամին դադարեցրել է կրակը։ Ղարաբաղյան կողմը վնասներ չի կրել։