Ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանի դիմաց բախվել է գովազդային ցուցանակին, կոտրել այն, ապա բախվել երթեւեկելի մասին հարակից ճանապարհահատվածում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























