Ապրիլի 18-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները    Ա. Ահարոնյան փողոցում գտնվող  հյուրանոցային համալիրից,    կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Փարսադան Փ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.10-ի սահմաններում,  հյուրանոցային համալիրի բակում փորձել է բացահայտ հափշտակել 27-ամյա Արշավիր Տ.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը, դիմել է փախուստի:

Կատարվում է նախաքննություն: